Շարմազանովը կարևորել է Սանկտ Պետերբուրգի հայության դերը հայապահպանության գործում

Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հայկական ներկայացուցչությունում ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 23-ին ՀՀ Աժ նախագահի հուշամեդալով պարգևատրեց Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի ներկայացուցիչ Սարգիս Պողոսյանին, իսկ Արսեն Մովսեսյանին, Վահրամ Զաքարյանին, Կարեն Մկրտչյանին, Արֆենիա Տեր-Մինասովային, Հրաչյա Պողոսյանին, Վահագն Բաբայանին և Արմեն Կարապետյանին՝ ՀՀ ԱԺ պատվոգրերով: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից:

ՀՀ ԱԺ փոխնախագահը կարևորել է Սանկտ Պետերբուրգի հայության դերը Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, հայապահպանության,  հայկական մշակույթի պահպանման եւ տարածման գործում:

Նա մասնավորապես նշել է.  ‹‹Ձեր հայրենանվեր գործունեությամբ դուք ապացուցեցիք, որ հայրենասիրությունը նախ եւ առաջ գործ է: Մենք շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ հայրենիքի կողքին լինելու և հայրենիքի խնդիրներով ապրելու համար: Անհնար է մոռանալ Սարգիս Պողոսյանի քայլը, ով քառօրյա պատերազմի առաջին իսկ պահից կամավոր մեկնեց Արցախ՝ իրականացնելու զինվորական հերթապահություն: Ձեր այդ քայլը հայ ժողովրդի հավաքական կամքի միասնության և հաղթական ոգու դրսևորում էր››:

Scroll Up