Վիգեն Սարգսյանը ՀՀ Հանրային խորհրդի անդամներին ներկայացրել է «ազգ-բանակ»-ի դրույթները
Հ պաշտպանության նախարարության նախաձեռնած քննարկումների շրջանակում նոյեմբերի 16-ի երեկոյան ՊՆ վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը ՀՀ Հանրային խորհրդի անդամների հետ:
Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման ծրագիրը, «Ազգ-բանակ» գաղափարի կյանքի կոչման դրույթները:
Տեսակետներ եւ կարծիքներ են փոխանակվել առաջարկվող ծրագրի ներդրման նպատակահարմարության, արդյունավետ կիրառման եւ կառավարման, թափանցիկ վերահսկման մեխանիզմների ձեւավորման անհրաժեշտության, զինծառայողներին եւ նրանց ընտանիքների անդամներին աջակցելու հասարակության պատրաստակամության եւ այլ հարցերի շուրջ:
Հաշվի առնելով քննարկվող նախագծի նկատմամբ հասարակության հետաքրքրությունը` ՀՀ Հանրային խորհրդի անդամներն ընդգծել են նման քննարկումների եւ տեսակետների փոխանակման կարեւորությունը: