Հայ Ոսկերիչների միությունը (AJA) նոր նախագահ ունի

Հոկտեմբերի 28-ին Հայ ոսկերիչների միությունը (AJA) առաջին անգամ Երևանի «Մերիդիան» ցուցահանդեսների կենտրոնում գումարել էր իր ընդհանուր ժողովը:

«Հայերն այսօրը», հղում կատարելով միության էջին, հայտնում է, որ ժողովի աշխատանքներին մասնակցել են  Հայ ոսկերիչների միության շուրջ 154 անդամներ աշխարհի տարբեր երկրներից, որոնք և ընտրել են միության միջազգային խորհրդի նոր կազմը՝ Սարգիս Նուրյան (Միացյալ Նահանգներ), Գրիգոր Եսայան (Լիբանան), Ալեն Բաղյան (Թուրքիա), Լևոն Շանթ Հայթայան (Միացյալ Նահանգներ), Ռաֆֆի Մարուքյան (Միացյալ Նահանգներ), Ռուբեն Քոթանջյան (Ռուսաստան), Արիս Դեմիր  (Թուրքիա), Սարգիս Սահակյան (Հայաստան), Աննա Վարդանյան (Հայաստան), Վահե Դարբինյան (Հայաստան), Պողոս Սիրադաղ (Թուրքիա), Սամվել Գևորգյան (Ռուսաստան), Միքայել Գասպարով (Ռուսաստան), Գևորգ Քոլանյան (Հունաստան), Զոհրապ Իսթանբուլյան (Թայլանդ), Հակոբ Բաղդադլյան (Միացյալ Նահանգներ) և Վանո Հարությունյան (Միացյալ Նահանգներ):

Նորընտիր միջազգային խորհուրդն իր հերթին ընտրել է գործադիր խորհրդի նոր կազմը: Հայ ոսկերիչների միության նոր նախագահ է ընտրվել Սարգիս Նուրյանը (Միացյալ Նահանգներ) և վարչություն հետևյալ կազմով՝ Գրիգոր Եսայան (փոխնախագահ, Լիբանան), Ալեն Բաղյան (փոխնախագահ, Թուրքիա), Լևոն Շանթ Հայթայան (փոխնախագահ,  Միացյալ Նահանգներ), Ռաֆֆի Մարուքյան (գանձապահ, Միացյալ Նահանգներ), Ռուբեն Քոթանջյան (գանձապահ, Ռուսաստան), Արիս Դեմիր  (քարտուղար, Թուրքիա):

Ընդհանուր ժողովը Հայ ոսկերիչների միության ցմահ պատվավոր նախագահ է ընտրել Գագիկ Գևորգյանին:

Ժողովը միաժամանակ որոշում է ընդունել միությունից հեռացնել կանադահայ Պիեռ Աքքելյանին, որի ոչ պատշաճ վարքագիծն ու գործողությունները հակասում են Հայ ոսկերչների միության որդեգրած սկզբունքներին:

Scroll Up