Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» Թուրքիայի դեմ հայց կներկայացնի ՄԻԵԴ

Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) պատրաստվում է իր ձերբակալված անդամների գործով հայց ներկայացնել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ):
Ըստ թուրքական «İlerihaber.com» լրատվական կայքի` այդ նպատակով ԺԴԿ-ի իրավաբանների գլխավորությամբ ստեղծվել է իրավական հանձնաժողով:
Ըստ Ermenihaber.am-ի՝ հանձնաժողովը պատգամավորների կալանավորումը բողոքարկելու նպատակով դիմելու է նաև Թուրքիայի սահմանադրական դատարան: Նշվում է, որ հանձնաժողովն ուսումնասիրում է նաև ԺԴԿ-ական պատգամավորների ձերբակալություններից առաջ և հետո վարչապետ Բինալի Յըլդըրըմի և նախարարների կողմից արված հայտարարությունները` դրանք ևս հայցադիմումին կցելու նպատակով:
Հանձնաժողովը արդեն ՄԻԵԴ-ին տեղեկացրել է նախապատրաստվող հայցերի մասին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ի առավոտյան ձերբակալվելէին ԺԴԿ-ի համանախագահներ Սելահհեթթին Դեմիրթաշի և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 9 պատգամավոր: Ձերբակալվածներից 9-ի, այդ թվում՝ 2 համանախագահների վերաբերյալ ազատազրկման որոշում է կայացվել: ԺԴԿ-ական գործիչները մեղադրվում են ահաբեկչական խմբավորումների հետ համագործակցության մեջ: Դեմիրթաշը արդեն տեղափոխվել է Էդիրնեի, իսկ Յուքսեքդաղը՝ Քոջաելիի բանտ: