Ուկրաինական խորհրդարանում ավելացել է Հայոց ցեղասպանության ճանաչմանը կողմ պատգամավորների թիվը

Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը կողմ ուկրաինացի խորհրդարանակնների թիվը գնալով աճում է: Տարբեր խմբակցություններից պատգամավորներ միացել են պատգամավոր Վիտալի Բարվինենկոյի` Հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչման մասին օրենսդրական նախաձեռնությանը: Այս մասին հաղորդում է Genocide.org.ua կայքը:

Համաձայն աղբյուրի տեղեկատվության՝ 2015 թվականի ապրիլի 3­ին գրանցված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման նախաձեռնությանը միացել են «Վերածնունդ» կուսակցությունից պատգամավոր Դմիտրի Սվյատաշը, «Ընդդիմադիր բլոկ»­ից` Միխայիլ Դոբկինը և Դմիտրի Դոբկինը: Ավելի վաղ բանաձևի ընդունմանն իրենց աջակցությունն էին հայտնել պատգամավորներ`«Ընդդիմադիր բլոկ»­ից Վադիմ Նովինսկին, «Վերածնունդ» կուսակցությունից` Ալեքսանդր Պրեսմանը, «Պյոտր Պորոշենկոյի բլոկ»­ից` Դավիթ Մակարյանը, «Ազգային ճակատ»­ից` Նիկոլայ Կնյաժիցկին, Իրինա Եվրեմովան, Իգոր Բրիչենկոն, Անատոլի Դիրիվը, Գենադիի Կրիվոշեան, Ալեքսանդր Կիրշը, Իգոր Կոտվիցկին, Վադիմ Պիդբերեզնյակը, Վալերի Լունչեկնոն: Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանն ընդգծել է. «Մենք շնորհակալ ենք Ուկրաինայի ժողովրդական պատգամավորներին` արդարությանը հավատարիմ լինելու համար»: 2013 թվականի հունիսի 6­ին Ուկրաինայի Գերագույն Ռադայում գրանցվել էր 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման նախագիծ:

Օրինագծի նախաձեռնողներն էին այն ժամանակ պատգամավորներ` Վիլեն Շատվորյանը, Արսեն Ավակովը և Նվեր Մխիթարյանը:

Scroll Up