Մոսկվայ Հայորդյաց տան քանոնահարուհիները դարձան միջազգային փառատոնի առաջին կարգի մրցանակակիրներ
Հոկտեմբերի 26-28-ը Մոսկվայում անցկացվեց «Во имя жизни на земле» (Հանուն կյանքի աշխարհի վրա) 6-րդ միջազգային, բազմաժանր մրցութ-փառատոնը։ Մոսվայի «Հայորդյաց տան»՝ Իսկուհի Կարապետյանի սաները՝ քանոնահարուհիներԱնժելիկա Թարվերդյանն ու Արփի Ավետիսյանը, «Գործիքային կատարում» անվանակարգում դարձան1-ին կարգի դափնեկիրներ՝ արժանանալով անհատական դիմպոլմների և գավաթների։ Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են «Հայորդյաց տան» տեղեկատվական կենտրոնից:
Քանոնի առաջին իսկ հնչյուններից ժյուրիի շարքում յուրօրինակ աշխուժություն նկատվեց, բայց անգամ միմիկաներից նրանց տպավորվածության մասին ոչ մի կարծիք հնարավոր չէր կազմել։Իսկ ժյուրին բաղկացած էր ՌԴ վաստակավոր արտիստներից, մշակույթի վաստակավոր աշխատակիցներից, թատերական գործիչներից։
Արփի Ավետիսյանն ու Անժելիկա Թարվերդյանը ելույթ ենունեցել տարբեր տարիքային խմբերում։ Անժելիկա Թարվերդյանը, ով մրցույթ-փառատոնների մասնակցելու բավական մեծ փորձ ունի՝ նշեց, որ անհանգստանում էր Արփիի համար, քանի որ այն վերջինիս առաջին մրցույթն էր, որտեղ ներկայանում էր անհատական կատարմամբ։ Սակայն, Արփիի և Անժելիկայի հուզմունքն ու անհանգստությունը վարձատրվեցին առաջին կարգի մրցանակով։ Արփին ուրախությամբ հավելեց, որ շնորհակալ է ծնողներին, ովքեր սկզբում համոզել են քանոն նվագել սովորել, իսկ այսօր այնքան շատ է սիրում քանոնի հնչյունները, որ անհամբերությամբ սպասում է պարապմունքներին։
«Հայկական ռիթմերը բարդ են, մեզ են հոգեհարազատ, սակայն կարողացանք այնպես մատուցել մեր երաժշտությունը, որ օտար ժյուրիին էլ այն դարձավ սիրելի, հոգեհարազատ և արժանացավ նրանց բարձր գնահատանքին։ Չեմ կարող չնշել, որ մեր քանոնահարուհիների պարբերական դարձած հաղթանակներում և գլխավոր մրցանակներ բերելու գործում իր ներդրումն ունի նաև «Հայորդյաց տան» դաշնակահարուհի Արուսյակ Պապիկյանը։ Նա իր նվագակցությամբ և բազմամյա փորձով ոգևորում է քանոնահարուհիներին»,- ասաց Իսկուհի Կարապետյանը՝ հավելելով, որ Անժելիկան և Արփին իրենց հաջողվածությամբ պարտական են նաև իրենց ծնողներին, ովքեր հետևողականորեն պայմաններ են ապահովում քանոնով զբաղվելու համար։