Բացվեց շվեդահայ արվեստագետ Թելմա Էմենի նկարների ցուցահանդեսը

Շվեդիայում ՀՀ դեսպանությունում բացվեց շվեդահայ արվեստագետ Թելմա Էմենի նկարների ցուցահանդեսը։ Թելմա Էմենը (Էմինյան) ծնվել է 1945թ. Ստամբուլում: 1973թ. ի վեր հաստատվելով և ստեղծագործելով Ստոկհոլմում՝ ունեցել է բազմաթիվ ցուցահանդեսներ Շվեդիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և այլուր: Նրա նկարները ներկայացված են աշխարհի տարբեր պատկերասրահներում, այդ թվում նաև Հայաստանի ազգային պատկերասրահում։ Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են Շվեդիայում ՀՀ դեսպանությունից:

Էմենի ստեղծագործությունները, որոնք արվեստագետուհին բնութագրում է որպես բանաստեղծական ռեալիզմ, անդրադառնում են մարդու կենսագործունեության վրա ժամանակակից տարաբնույթ փորձառությունների ազդեցությանը:

Ներկայացվող «Մեր ժամանակը» խորագրով ցուցահանդեսը ևս բացառություն չէ:

1 2

Scroll Up