Ախալցխայի հոգևոր տեսչության բարեգործական ծրագրերը շարունակվում են

Այսօր հերթական տնայցով Ախալցխայի հոգևոր տեսչությունը սննդամթերք է տրամադրել քաղաք Ախալցխայի փ․ Գամսախուրդիայի 71 հասցեում բնակվող Պալոյանների ընտանիքին։

Ինչպես Հայերն այսօրին տեղեկցնում է akhaltskha.net-ը՝ տիկին Գոհարիկը երկար տարիներ տառապում է շաքարախտով և զրկված է տեսողությունից։ Գտնվելով անմխիթար, անհուսալի վիճակում՝ այժմ ապրում է իր հարազատ քրոջ օջախում և օգտվում քրոջ հոգատար խնամքից։

Scroll Up