ՀՕՄ-ի աջակցությունը՝ Հադրութի վերաբնակեցված և հեռավոր բնակավայրերին

«Հայ oգնության Արցախի միավորի վարչությունը, համագործակցելով Հադրութի շրջանի սոցբաժնի պատասխանատուի հետ, կազմակերպության «Աջակցություն սահմանամերձ գյուղերին» ծրագրի շրջանակներում Հադրութի վերաբնակեցված և հեռավոր բնակավայրերի թվով 34 բազմազավակ ընտանիքների ցուցաբերեց նյութական օգնություն: Յուրաքանչյուր ընտանիք ստացավ հագուստեղեն և սննդամթերքի տուփ: Հագուստները ուղարկվել էր ՀՕՄ-ի ԱՄՆ Արևմտյան շրջանի ընկերուհիների, պարսկահայ «Թևանիկ» խմբի և Մարո, Սաթենիկ և Հարություն Ծաղիկյանների կողմից: Տրանսպորտային միջոցը տրամադրել էր ԼՂՀ կառավարությունը: Շնորհակալություն բոլոր բարերարներին»: Այս մասին «Հայերն այսօր»-ը տեղեկանում է Արցախի ՀՕՄ-ի ֆեյսբուքյան էջից: