ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Հալեպի հետ կապված ոչ պաշտոնական նիստ կանցկացնի
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/10/Mak.jpg)
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այսօր ոչ պաշտոնական նիստ կանցկացնի Սիրիայի շուրջ, որի ընթացքում հատուկ ուշադրություն կդարձվի Հալեպի իրադրությանը, որտեղ ուժի մեջ է մտել Ռուսաստանի և Սիրիայի կողմից հայտարարված հումանիտար դադարը:
Նամակի համահեղինակները կոչ են արել միջազգային հանրակցությանը:
«Կատարել զանգվածային գազանություններից ու անիմաստ բռնությունից սիրիացիներին պաշտպանելու իր պարտավորությունները»,- ասված է ՄԱԿ-ին առընթեր Կանադայի մշտական ներկայացուցչության պաշտոնական կայքի հաղորդագրության մեջ:
Նիստում ելույթ կունենան համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունը և Սիրիայի խնդրով նրա հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրան, ովքեր կզեկուցեն երկրում տիրող իրադրության և արյունահեղության դադարեցման նպատակով գործադրվող ջանքերի մասին:
Կանադայի ԱԳ նախարար Ստեֆան Դիոնը հայտարարել է, որ Կանադայի կողմից միջոցառմանը մասնակցելու նպատակն է ՄԱԿ-ին կենտրոնացնել սիրիացիներին պաշտպանելու համար:
«Մենք խորապես անհանգստացած ենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունակ չեղավ արձագանքել սիրիացիների հսկայական հումանիտար կարիքներին, նաև դադարեցնել քաղաքացիական անձանց վրա հարձակումները Հալեպում և Սիրիայի այլ մասերում: Այս ողբերգության զոհերն արժանի են, որ ձեռնարկվեն գործողություններ, ներառյալ մարտական գործողությունների դադարեցման՝ ստուգելի և պարտադիր ռեժիմի հաստատումը, լիակատար ու առանց արգելքի հումանիտար մուտքի ապահովումը և բանակցությունների վերսկսումը», – հայտարարել է Կանադայի ԱԳ նախարարը՝ Գլխավոր ասամբլեայում կայանալիք քննարկումներից առաջ: