Կալիֆորնիայի հայերը միսիոներուհի Մարիա Յակոբսենի հիշատակին հուշարձան կբացեն

Կալիֆորնիայի Սոլվանգ քաղաքում կտեղադրվի դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսենի հուշարձանը, որը օգնել է հայերին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժամանակ, գրում է News.am-ը:

Տեղի եկեղեցում կհավաքվեն Լոս Անջելեսի օկրուգի հայկական եկեղեցիների շուրջ 50 ներկայացուցիչներ, որպեսզի հարգեն Մարիայի հիշատակը։ Անցած դարի սկզբին Մարիան Օսմանյան կայսրություն էր ուղեւորվել որպես միսիոներական առաքելության անդամ։

Ցեղասպանության ժամանակ Մարիան փրկել է մոտ 3 հազար հայ երեխաների ու որդեգրել նրանցից երեքին։ 1922-ին Յակոբսենը շատ երեխաների տեղափոխել է մանկատուն, որը բացել էր Բեյրութից ոչ հեռու։ Հայերը Մարիային անվանում են «մայրիկ»։

Մարիա Յակոբսենը ղեկավարել է մանկատունը մինչեւ 1960 թ․, նա եղել է հայերի ֆիզիկական բնաջնջման ականատեսը։

Scroll Up