Ֆրեզնոյից ժամանած բժիշկները Ստեփանակերտում հանդես են եկել դասախոսություններով
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/10/Ֆրեզնո.jpg)
Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսարանի նախաձեռնությամբ և տեղի հայկական համայնքի օժանդակությամբ` մի խումբ արտասահմանյան բժիշկներ Ստեփանակերտում վարում են դասախոսություններ, բնակչությանն անվճար խորհրդատվություններ տալիս՝ անհրաժեշտ դեպքում էլ կատարելով վիրահատություններ:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ֆրեզնոյի մանկաբույժ Ջանիս Կեզիրյանն ասել է, որ իրենք Արցախ ենք եկել՝ ժողովրդին բժշկական միջամտություն և օգնություն ցուցաբերելու համար:
«Երբ հանդիպեցինք ու զրուցեցինք տեղի բժիշկների հետ, հասկացանք, որ նրանք ավելի շատ կարիք ունեն փորձի փոխանակման: Մենք այսօր այստեղ դասախասություն ենք վարել, թե ինչպես նախքան հիվանդանոց հասցնելը նախապատրաստական աշխատանքներ պիտի կատարվեն, որտեղ և ինչպես պետք է կազմակերպել ու իրականացնել հիվանդների անվնաս տեղափոխումը կլինիկաներ:
Երկրորդ թեման վերաբերում էր վերին շնչառական ուղիների հիվանդություններին: Խոսվել է այդ հիվանդությունների բնույթի ու յուրահատկության մասին և թե ինչպես պետք է նման հիվանդների բուժումը ժամանակին ու պատշաճ կերպով կազմակերպել,-ասել է Ջ. Կեզիրյանը և հավելել,- երեկ շրջել ենք բուժհիմնարկի հիվանդասենյակներով. ասեմ, որ հիվանդանոցը հագեցված է ժամանակակից սարքավորումներով:
Մեզ հետ բերած դեղամիջոցները հանձնել ենք հիվանդանոցին, որոնք պիտի տրվեն հիվանդներին անվճար»: Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորման գործադիր տնօրեն Մեսրոպ Մարգարյանն էլ մեզ հետ զրույցում ասել է, որարտասահմանից եկած մանկաբույժներն երեխաների վաղ հասակի խնամքի, առողջության պահպանման խնդիրների վերաբերյալ կազմակերպել են դասախոսություններ:
Մ. Մարգարյանի խոսքով՝ նման հանդիպումներն ու շփումները շատ կարևոր են, փորձի փոխանակումը՝ անհրաժեշտություն: