Երևան է ժամանել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/10/12594661c70cd99fc8a70ecdac595a32f7e82124.jpeg)
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով հոկտեմբերի 7-ի երեկոյան պաշտոնական այցով Երևան է ժամանել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Փարիզի գործընկերոջը դիմավորել է Երևանի քաղաքապետը:
Շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ Փարիզի քաղաքապետի այցով երկու մայրաքաղաքների արդյունավետ համագործակցության նոր սկիզբ կդրվի:
Անն Իդալգոն էլ իր հերթին նախ շնորհավորել է Երևանի գալիք տոնն ու նշել է, որ Փարիզի կողմից նույնպես կարևորվում է Երևանի հետ համագործակցության ամրապնդումը, ինչի համար երկուստեք առկա է մեծ ներուժ: