Վիգեն Սարգսյանը՝ ՀՀ պաշտպանության նոր նախարար

Հոկտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հրամանագրեր է ստորագրել՝ վերջնականապես ձևավորել ՀՀ նոր կառավարությունը:
ՀՀ պաշտպանության նոր նախարար է նշանակվել Վիգեն Սարգսյանը՝ Սեյրան Օհանյանի փոխարեն:
Վիգեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնն էր զբաղեցնում 2011-ից: 1995 -1998-ը եղել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի օգնական, ապա խորհրդական։ 2000- 2003-ը ծառայությունել է ՀՀ զինված ուժերում, ՀՀ պաշտպանության նախարարի ռեֆերենտ։ 2003-2009-ը ՀՀ նախագահի օգնական։ 2009-2011-ը եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել Յուրի Խաչատուրովը՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել Մովսես Հակոբյանը:
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակվել Արմեն Գևորգյանը: