Ճանաչված օպերային երգչուհի Իզաբել Բայրաքդարյանը Ֆրեզնոյի հայկական եկեղեցում կկատարի հայկական հոգեւոր երգեր

Հանրաճանաչ հայազգի սոպրանո Իզաբել Բայրաքդարյանը նոյեմբերի 4­-ին Ֆրեզնոյի Սուրբ Երրորդություն հայկական առաքելական եկեղեցում կկատարի հայկական օրհներգեր եւ ներբողներ: Բայրաքդարյանը ոգեշնչվել էր հայկական հոգեւոր երգերի կատարմամբ դեռեւս երկու տարի առաջ:

Համերգներից մեկի ժամանակ նա կատարեց 5­-րդ դարի հայկական հոգեւոր 18 օրհներգ, այդ թվում ` «Խնկի ծառին», «Ուր ես, մայր իմ», «Աստվածածին երկնային» եւ այլն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»­ը, միջոցառմանը կհաջորդի Բայրաքդարյանի «Մայր լուսո» ձայնասկավառակի շնորհանդեսը:

Իզաբել Բայրաքդարյանը ծնվել է Լիբանանի Զահլե քաղաքում։ Հանդես է եկել Լիբանանի հայկական եկեղեցական համույթում, այնուհետև տեղափոխվել է Կանադա, շարունակել է երգել Տորոնտոյի հայկական եկեղեցական համույթում։ 1997 թվականին ավարտել է Տորոնտոյի համալսարանը:

Հանդես է եկել աշխարհի տարբեր բեմերում, արժանացել բազմաթիվ բարձր պարգևների և մրցանակների՝ Դոմինգոյի վոկալիստների մրցույթի առաջին մրցանակի, Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2­րդի ոսկե մեդալի և այլն

Scroll Up