Հալեպում հայեր են զոհվել
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/09/Հալեպ8.jpg)
Այսօր առավոտյան զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Հալեպի Նոր գյուղ և Վիլլաներ հայաշատ թաղամասերը: Նոր գյուղում գտնվող Ազգ. Պատսպարանի սաները ժամանակավորապես փոխադրվել են համեմատաբար ավելի ապահով վայրեր:
Րոպեներ առաջ զինյալ ահաբեկչական խմբավորումները շարունակել են հրթիռակոծել Վիլլաներ թաղամասը: Ս. Աստվածածին եկեղեցու մոտակայքում գտնվող բնակարանի վրա ընկած հրթիռի հետևանքով արձանագրվել են հայ զոհեր և վիրավորներ: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում է «Գանձասար» պարբերականի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը:
Շտապ օգնության ծառայողները շրջափակել են շրջանը: Հալեպի շտապ օգնության մարմնի անդամները վիրավորներին փոխադրել են հիվանդանոց:
Ազգ. Քարեն Եփփե ճեմարանի տնօրենությունը ապահովության նպատակով աշակերտներին անմիջապես տեղափոխել է ներքնահարկ: