«Հայաստա՛ն, հավերժական իմ սե՛ր». լուսանկարների ցուցահանդես ՌԴ Աստրախան և Վոլգոգրադ քաղաքներում

ՀՀ սփյուռքի նախարարության և «Արﬔնպրես» հայկական լրատվական գործակալության ջանքերով սեպտեմբերի 24-28-ը ՌԴ Աստրախան և Վոլգոգրադ քաղաքներում կազմա­կերպ­վել է լուսանկարների ցուցահանդես՝ «Հայաստա՛ն, հավերժական իմ սե՛ր» վերտա­ռու­թյամբ՝ նվիրված ՀՀ և ԼՂՀ անկախության 25-ամյա հոբելյաններին: «Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ ցուցահանդեսը, որ բաղկացած է  6 թեմատիկ բաժիններից, տեղեկատ­վու­թյուն է տրամադրում Հայաստանի Հանրա­պե­տու­թյան ձեռքբերուﬓերի մասին ինչպես ար­տաքին քաղաքականության, այնպես էլ տնտեսու­թյան, գիտության, մշակույթի, ճարտարա­պետության, սպորտի և տուրիզﬕ բնագավառ­նե­րում։ Նախագծի իրականացման գործում մեծ ներդրում ունեն մեր գործընկերները՝ «Արﬔն­պրես» լրատվական գործակալությունը (տնօրեն Արամ Անանյան), ՌՀՄ Աստրախանի (ղե­կավար՝ Ազատ Կարա­պետ­յան) և Վոլգո­գրադի (ղեկավար՝ Արթուր Մարտիրոսյան) տարա­ծաշրջանային բաժանմունքները։

Ցուցադրությունը մեկնարկել է սեպտեմբերի 24-ին Աստրախանի Երկրագիտական թանգարանի սրահում։ Այցելուները, որոնց թվում էին Աստրախան քաղաքի և երկրամասի պետական պաշտոնյաներ, գիտնականներ, անվանի արվեստագետներ, հայկական համայնքի անդամներ, մեծ հետաքրքրությամբ դիտեցին «Անկախության նվաճումներ» տեսաֆիլմը, լսեցին պատմաբան Հայկ Հակոբյանի ելույթը, այնուհետև, անցնելով սրահից սրահ, ծանոթացան «Անկախությունը՝ բարձրագույն արժեք», «Դժվարին հաղթանակ», «Ազգային հերոսները», «Հիշում ենք և պահանջում», «Հույսի Հայաստան», «Հավատի Հայաստան. ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր» խորագրերով ներկայացված շուրջ 90 լուսանկարներին:

Ներկաները ջերմ ծափողջույններով ընդունեցին ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանի ողջույնի նամակը, որն ընթերցվեց հայերեն և ռուսերեն։ Սեպտեմբերի 27-28-ին ցուցահանդեսը տեղափոխվել է Վոլգոգրադ, որտեղ նույնպես ջերմ հավանության է արժանացել: 2016 թ. հոկտեմբերին նախատեսվում է համանման ցուցադրություն կազմակերպել նաև Կրասնոդարում։

Աստրախան6Աստրախան5Աստրախան4Աստրախան2Աստրախան1Աստրախան

Scroll Up