ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/09/խորհրդակցություն.jpg)
Սեպտեմբերի 26-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը, Վահագն Մելիքյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, կառուցվածքային ստորաբաժանումների, «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի ղեկավարները:
Ներկայացվեցին շաբաթվա ընթացքում կատարված ընթացիկ աշխատանքները և իրականցված միջոցառումները:
Նախարարի պաշտոնակատարն իր գոհունակությունը հայտնեց «Վարդանանց ասպետներ» կազմակերպության հիմնադրման 100-ամյակին նվիրված հանդիսության, «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառի, ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի նիստի, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում «Դուդուկի փառատոն»-ի պատշաճ կազմակերպման համար:
Հրանուշ Հակոբյանը կարևորեց առաջիկա միջոցառումների պատշաճ իրականացումը, մասնավորապես, «Իմ Հայաստան» փառատոնի շրջանակներում իրականացվելիք «Հայ երգի օր» և «100 +1» ծրագրերի հավուր պատշաճի կազմակերպումն ու լուսաբանումը, հանձնարարեց առկա կազմակերպչական բոլոր խնդիրները լուծել ժամանակին և արդյունավետ:
Հանձնարարվեց՝ ըստ տարածաշրջանների, պատրաստել տեղեկատվություն սփյուռքյան համայնքներում Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների վերաբերյալ:
Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց առավել հետևողականորեն իրականացնել իրենց վերապահված գործառույթները: Տրվեցին այլ հանձնարարականներ, նշանակվեցին պատասխանատուներ ու համակարգողներ: