ՀՀ սփյուռքի նախարարության և «Արﬔնպրես»-ի ջանքերով Աստրախանում բացվել է լուսանկարչական ցուցահանդես

ՀՀ Սփյուռքի նախարարության և «Արﬔնպրես» հայկական լրատվական գործակալության ջանքերով ՌԴ Աստրախան քաղաքում սեպտեմբերի 24-ին բացվել է «Հայաստա՛ն, հավերժական իմ սեր» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը՝ նվիրված ՀՀ և ԼՂՀ անկախության 25-ամյա հոբելյաններին: Ցուցահանդեսը նպատակաուղղված է տեղեկատվություն տրամադրելու անկախության տարիներին ՀՀ արտաքին քաղաքականության, տնտեսության, գիտության, մշակույթի, ճարտարապետության, սպորտի, տուրիզﬕ բնագավառներում ձեռքբերուﬓերի մասին։ ««Արﬔնպրես» լրատվական գործակալությունը ﬔծ պատվով և պատասխանատվությամբ է մոտեցել այս ցուցահանդեսների կազմակերպմանը: Շնորհակալ ենք Սփյուռքի նախարարության ﬔր գործընկերներին, որ կարողացան իրականացնել այս հույժ կարևոր նախագիծը: Հայաստանի անկախության վերականգնումը և Արցախի ազատագրական պայքարը հիրավի պատմական նշանակություն ունեն ﬔր ժողովրդի համար, և հույժ կարևոր է, որպեսզի թե ﬔր հայրենակիցները Ռուսաստանի հայաշատ համայնքներում, թե ﬔր բարեկամ և դաշնակից Ռուսաստանի քաղաքացիները «Արﬔնպրես»-ի լուսանկարների ﬕջոցով ծանոթանան անկախ Հայաստանի և Արցախի տարեգրությանը, ավելի լավ պատկերացնեն այն արժեքները, նվաճուﬓերը, որ ունի ժողովուրդը և տեսնեն այն փայլուն ապագան, որ սպասվում է ﬔզ բոլորիս»,-«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ նշում է «Արﬔնպրես»-ի տնօրեն Արամ Անանյանը:

 Ցուցադրությունն ունենալու է 6 թեմատիկ բաժին՝ «Անկախությունը՝ բարձրագույն արժեք», «Դժվարին հաղթանակ», «Ազգային հերոսները», «Հիշում ենք և պահանջում», «Հույսի Հայաստան», «Հավատի Հայաստան. ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր»: Ներկայացվելու է շուրջ 100 լուսանկար: Ցուցադրությունը շարունակվելու է Վոլգոգրադում:

ԱստրախանԱստրախան1Աստրախան2Աստրախան3Աստրախան4Աստրախան5Աստրախան6

Scroll Up