ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) պատվիրակությանը
Սեպտեմբերի 23-ին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սերխիո Նահապետյանին, փոխատենապետ Լևոն Բլխյանին, կենտրոնական վարչության անդամներ Ալեքսան Կարադանյանին և Ջենի Գրիգորյան-Բարսեղյանին, ովքեր Հայաստան են ժամանել մասնակցելու Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված տոնակատարություններին:
Հյուրերը նախարարին պատմեցին տոնական միջոցառումներից ստացած իրենց տպավորությունների մասին՝ նշելով, որ այդ ամենը հպարտություն և ապագայի հանդեպ լավատեսության զգացումներ է ներշնչել իրենց:
Այնուհետև, զրույցն ընթացավ ՌԱԿ գործունեության, Հայաստանի հետ կապերի սերտացման հնարավորությունների և համագործակցության շուրջ: