Ուկրաինայի հայ համայնքը Հայաստանի անկախության 25­ամյակի առթիվ կազմակերպում է տարբեր միջոցառումներ

Ուկրաինայի հայ համայնքը Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան և Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի հետ կազմակերպել են հանդիսավոր միջոցառումներ՝ նվիրված Հայաստանի անկախության 25­-ամյա տարեդարձին: Այդ մասին փոխանցում է Analitika.ua-ն:

Միջոցառումները սեպտեմբերի 21-ին մեկնարկել են Զապորեժիեում` տոնական համերգով, որը կազմակերպել է Զապորեժիեի Հայկական մշակույթի միությունը և Ուկրաինայի Հայ երիտասարդների մարզային միությունը: Միջոցառման շրջանակում Տ. Շևչենկոյի անվան Մշակույթի պալատում կկազմակերպվի ցուցահանդես: Սեպտեմբերի 23­ին Կիևում տեղի կունենա Հայաստանի անկախության 25­ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելություն, որը կազմակերպելու է Ուկրաինայում Հայաստանի դեսպանատունը, որին ավանդաբար մասնակցում են Ուկրաինայի իշխանությունների, հոգևորականության, Ուկրաինայի հայկական միության և տարածաշրջանային հայկական միությունների ներկայացուցիչներ, արտասահմանյան երկրների դեսպաններ, հասարակական ու քաղաքական գործիչներ, ստեղծագործող մտավորականության ներկայացուցիչներ:

Նույն օրը Հայաստանի անկախության 25­ամյակին նվիրված համերգ կկայանա Կիրովոգրադի մարզային ֆիլհարմոնիկ դահլիճում: Ամբողջ շաբաթվա ընթացքում տոնական միջոցառումներ կանցկացվեն Ուկրաինայի տարբեր շրջաններում:

Scroll Up