Պլովդիվի կամերային նվագախմբի անդրանիկ համերգը՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/09/Պլովդիվ8-300x225.jpg)
Սեպտեմբերի 17-ին Հայաստանի անկախության 25-ամյակի միջոցառումների շրջանակներում Պլովդիվի ազգագրության թանգարանի բացօթյա դահլիճում կայացել է Պլովդիվի կամերային նվագախմբի անդրանիկ համերգը՝ ճանաչված երաժիշտ Վռամ Չիվչյանի ղեկավարությամբ: Նոր կազմավորված նվագախմբի 15 երաժիշտներից հինգը հայեր են, մյուսները՝ բուլղարացի:
Երեկոյի հյուրերն են եղել հայտնի ջութակահար Ստոյկա Միլանովան և Գևորգ Էսմերյանը:
Միջոցառմանը ներկա են եղել Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ, Պլովդիվում ՀՀ պատվավոր հյուպատոս Եղիազար Ուզունյանը, Պլովդիվի քաղաքային խորհրդի նախագահ Սավինա Պետկովան, դիվանագետներ, գործարարներ, հայ համայնքի բարեկամներ, համայնքի ներկայացուցիչներ: Երեկոյին ընթերցվել է Պլովդիվի քաղաքապետ Իվան Տոտևի ողջույնի խոսքը:
Պլովդիվի կամերային նվագախմբի կատարմամբ՝ հնչել են Բախի, Մոցարտի, Վիվալդիի, Լորիս Ճգնավորյանի ստեղծագործությունները: