Կարեն Կարապետյանը պաշտոնապես նշանակվեց վարչապետ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու մասին: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունից:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով՝ ո ր ո շ ու մ ե մ.
Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետ»: