ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն

Սեպտեմբերի 5-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, կառուցվածքային ստորաբաժանումների, «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի ղեկավարները:

 Ներկայացվեցին շաբաթվա ընթացքում կատարված ընթացիկ աշխատանքները և իրականցված միջոցառումները:

 Նախարարը կարևորեց առաջիկա միջոցառումների պատշաճ իրականացումը, մասնավորապես,  «Իմ Հայաստան» փառատոնի շրջանակներում իրականացվելիք «Արա և Շամիրամ» պարային ներկայացման, «Վոկալ երաժշտության երեկոյի», «Դուդուկի և հայկական այլ նվագարանների փառատոնի», «Հայ երգի օրվա» և «100+1» ծրագրերի  հավուր պատշաճի կազմակերպումն ու լուսաբանումը, հանձնարարեց առկա կազմակերպչական բոլոր խնդիրները լուծել ժամանակին և արդյունավետ:

 Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց առավել հետևողականորեն իրականացնել իրենց վերապահված գործառույթները: Տրվեցին այլ հանձնարարականներ, նշանակվեցին պատասխանատուներ ու համակարգողներ:

Scroll Up