Աստանայի հայկական կիրակնօրյա դպրոցում մեկնարկեց նոր ուսումնական տարին

Սեպտեմբերի 4-ին Աստանայի հայկական կիրակնօրյա դպրոցում հանդիսություն էր՝ նվիր­ված նոր ուսումնական տարվա մեկնարկին։ Հայ երեխաների դպրոցամուտը նշելու էին հավաքվել «Վան» հայկական մշակութային կենտրոնի ղեկավարները, համայնքի ներկայա­ցու­ցիչները, ծնողներ և, իհարկե, ուսուցիչներ։ Այս տարի դպրոցն ունենալու է 25 աշակերտ։

Ինչպես «Հայերն այսօր»-ին տեղեկացնում են Աստանայի հայ համայնքից, հանդիսությանը մասնակցում էր Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը։  Նա շնորհավորեց նոր ուսումնական տարվա մեկ­նար­կի առթիվ և ողջերթի խոսք ասաց ուսուցիչներին, աշակերտներին, բոլոր նրանց, ովքեր գի­տակցում են մայրենի լեզվի դերը ազգապահպանության կարևոր գործում և զինվորագրվել են հային հայ պահելու, նրան իր պատմական արմատներին, պատմությանն ու մշակույթին հա­ղոր­դակից դարձնելու ազգանվեր գործին։

Դեսպանն իր խոսքում շնորհակալություն հայտ­նեց ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ Աստանայի, Ատըրաուի, Կարագանդայի հայկա­կան դպրոց­ներին մայրենիի ուսուցման դասագրքերի նոր խմբաքանակ և ուսումնամեթոդական այլ նյութեր տրամադրելու համար։

Հանդիսության վերջում ելույթ ունեցավ «Վան» հայկական մշակութային կենտրոնի համանուն պարային համույթը։

Աստանա4Աստանա1Աստանա2 Աստանա3Astana

Scroll Up