ԱՄՆ պետդեպը հորդորել է ամերիկացի դիվանագետների ընտանիքներին լքել Թուրքիան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/08/50768.jpg)
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը նոր նախազգուշացում է արել Թուրքիայում գտնվող կամ այնտեղ մեկնել պատրաստվող իր քաղաքացիների համար` կապված այդ երկրում առկա ահաբեկչական վտանգի հետ:
Արցախպրեսի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Պետդեպարտամենտի հայտարարության մեջ նշվում է, որ Անկարայում ԱՄՆ դեսպանատան և Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության աշխատակիցները կարող են օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 23-ը կամավոր լքել Թուրքիայի տարածքը: Այդ ընթացքում ամերիկյան կողմը կփոխհատուցի իր աշխատակիցների ճանապարհային ծախսերը:
ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ նշվում է, որ նման որոշումը պայմանավորված է ողջ Թուրքիայի տարածքում ԱՄՆ քաղաքացիներին սպառնացող ահաբեկչական վտանգով: ԱՄՆ քաղաքացիներին հատկապես կոչ է արվել զերծ մնալ Թուրքիայի հարավ-արևելք նախատեսվող այցերից: