ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեպան Մոհամմադ Ռեյիսին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2013/10/դեսպան-1.jpg)
Հոկտեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեպան Մոհամմադ Ռեյիսին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-իրանական համատեղ ֆիլմ ստեղծելու և երկկողմանի հետաքրքրություններ ներկայացնող մի շարք այլ հարցեր:
Դեսպան Ռեյիսիի խոսքով՝ հայ-իրանական հարաբերություններում կարևոր դերակատարում է ունեցել, և ունի, դարերի պատմություն ունեցող Իրանի հայ համայնքը, ինչը և հայ-իրանական բարեկամության լավագույն ապացույցներից է:
Հայ-իրանական փոխադարձ կապերն ունեն կառուցողական բնույթ և զարգանում են բոլոր բնագավառներում:
Նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին երկու երկրների միջև ջերմ գործակցության և կապերի խորացմանն ուղղված աշխատանքների, ինչպես նաև Իրանի հայ համայնքի նկատմամբ դրսևորած ուշադրության համար: