Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն

Օգոստոսի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը և Վահագն Մելիքյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, կառուցվածքային ստորաբաժանումների, «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Իմ Հայաստան» փառատոնի, «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի ղեկավարները:

 Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին շաբաթվա ընթացքում նախարարության ծրագրերի շրջանակներում կատարած աշխատանքները:

 Կարևորվեցին համայնքների հետ ակտիվ աշխատանքների իրականացումը, քննարկվեցին առաջիկա միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր:

 Ամփոփվեցին «Իմ Հայաստան» փառատոնի շրջանակներում իրականացված միջոցառումները և ներկայացվեցին սեպտեմբերին կայանալիք «Դուդուկի փառատոնի», «Հայ երգի օրվա» և այլ մշակութային միջոցառումների կազմակերպման հետ կապված հարցեր:

 Նախարար Հրանուշ Հակոբյանը հանձնարարեց պատշաճ կազմակերպել  առաջիկա միջոցառումները, մասնավորապես՝ օգոստոսի 25-26-ը Երևանում կայանալիք «Հայկական աշխարհը համացանցում» գիտաժողովը,  Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը և «Արի տուն» ծրագրի եզրափակիչ՝ 8-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը:

 Տրվեցին նոր հանձնարարականներ: Նշանակվեցին պատասխանատուներ ու համակարգողներ:

Scroll Up