ՀՀ անկախության 25-ամյակի միջոցառումների կազմակերպմանը հատկացվեց 100 մլն դրամ

ՀՀ կառավարությունն  այսօրվա նիստում անկախության 25-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումների կազմակերպման համար հատկացրեց 100 մլն 760 հազար դրամ:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը նշեց, որ այդ գումարը որպես նվիրաբերություն կտրվի «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ-ին՝տոնական միջոցառումները կազմակերպելու համար:

Սեպտեմբերի 21-ին հանրապետության հրապարակում անցկացվելիք տոնական համերգի ծրագրում ներառված կլինեն կատարողներ՝ Երևանից և մարզերից, առաձնահատուկ դեր ու նշանակություն կտրվի անկախության սերնդի ներկայացուցիչներին:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց պատասխանատուներին Անկախության 25-ամյակին նվիրված միջոցառոմները կազմակերպել լավագույն կերպով:

Scroll Up