Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը՝ այսօր
Այսօր Մոսկվայում կհանդիպեն նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Բանակցություններ կանցկացնեն քաղաքական, առեւտրատնտեսական եւ հումանիտար բնագավառներում փոխգործակցության հարցերի շուրջ, ինչպես նաեւ կքննարկեն միջազգային ու տարածաշրջանային խնդիրներ:
«Բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում պլանավորվում է քննարկել փոխգործակցության հանգուցային հարցերը քաղաքական, առեւտրատնտեսական եւ հումանիտար բնագավառներում, արծարծել ինտեգրացիոն գործընթացների առաջշարժումը եվրասիական տարածքում,- ասված է հաղորդագրության մեջ:- Սպասվում է, որ նաեւ կարծիքներ կփոխանակվեն միջազգային ու տարածաշրջանային մի շարք խնդիրների շուրջ»,- հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը::