Երևանում բացվել է Ռոբերտ Կարապետյանի «Արվեստի աշխարհում» հոբելյանական ցուցահանդեսը

Լուսանկարիչ Ռոբերտ Կարապետյանի ծննդյան 80 և մասնագիտական գործունեության 60- ամյակին նվիրված «Արվեստի աշխարհում» խորագիրը կրող ցուցահանդեսը բացվել է Երևանում: «Իմ հայրենիքը Հայաստանն է, չնայած ապրում եմ ԱՄՆ-ում: Հուզված եմ և երջանիկ, որ այստեղ եմ»,- «Արﬔնպրես»-ի հաղորդմամբ նշեց Ռոբերտ Կարապետյանը:

«Ռոբերտը արվեստանոցն է փոխել, ոչ թե հայրենիքը: Կարծում եմ՝ սա անցյալ դարի երկրորդ կեսի մշակութային արժեք ունեցող կարևորագույն ցուցահանդեսներից է»,- նշեց լրագրող Վանիկ Սանթրյանը:

ՀՀ սփյուռքի նախարարի մամուլի խոսնակ Սեյրանուհի Գեղամյանի խոսքով` լուսանկարներից յուրաքանչյուրը համարժեք է ﬕ գրքի: Այդ լուսանկարներն ավելին արժեն քան տասնյակ էջերը: Դրանք և՛ գեղանկարչական, և՛ գեղարվեստական տարր են պարունակում, որոնք անհրաժեշտ են ﬔզ և ապագա սերունդներին:

«Ռոբերտը պահը անմահացնելու տաղանդ ունի: Նա սև և սպիտակ լուսանկարներ ստեղծելու վարպետ է, բարձր մակարդակ ունեցող լուսանկարիչ, Հայաստանի ապագայով մտահոգված անհատ: Իր մարդկային որակների, նվիրվածության շնորհիվ բոլորիս սիրելին է դարձել»,- նշեց դրամատուրգ, հասարակական գործիչ Հրանտ Մարգարյանը:

Ցուցահանդեսում ներկայացված սև ու սպիտակ լուսանկարներում պատկերված են հայ անվանի գործիչներ Պարույր Սևակը, Վարդան Աճեմյանը, Մհեր Մկրտչյանը, Սոս Սարգսյանը, Վահրամ Փափազյանը, Օֆելյա Համբարձումյանը, Մարտիրոս Սարյան և այլք: Բացման արարողությանը «Գրաթերթ» պարբերականի կողﬕց Ռոբերտ Կարապետյանին հանձնվեց «Տարվա լավագույն լուսանկարիչ» մրցանակը:

Ռոբերտ Կարապետյանը բազﬕցս լուսանկարչական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Նյու Յորքում և Լոս Անջելեսում: Նա նկարահանել է «Իմ Երևանը», «Վազգեն Մուրադյան», «Հայոց Ցեղասպանություն» վավերագրական կինոնկարները:

Scroll Up