ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 5 ՏԱՐԵԿԱՆ Է

Հարգարժա´ն տիկին Հակոբյան.

Մեր սրտագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ենք հղում Ձեզ ՀՀ նախագահի նախաձեռնությամբ ՀՀ  սփյուռքի նախարարության հիմնադրման 5-ամյակի կապակցությամբ:

Անցած հինգ տարիների ընթացքում Դուք հնարավորություն եք ընձեոել մեկ հովանու ներքո համախմբելու սփյուռքահայ մասնագետներին տարբեր ոլորտներից, կազմակերպություններից և համայնքներից,  գործելու հանուն հայ ժողովրդի ավելի լավ և բարգավաճ ապագայի:

Շնորհակալ ենք Ձեզ՝ Ձեր իմաստուն առաջնորդությամբ աշխարհասփյուռ հայությանը համախմբելու և համագործակցության հարթակ ստեղծելու համար:

Մաղթում ենք Ձեզ նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ:

Հարգանքով՝

Վահե Թութունջյան, Գոհար Թութունջյան

Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ասոցիացիայի համանախագահներ

Scroll Up