ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 5 ՏԱՐԵԿԱՆ Է
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2013/10/421.jpg)
Մեծարգո´ տիկին նախարար
Մոսկվայի Լագարյանների անվան թիվ 2042 պետական միջնակարգ հանրակրթական դպրոցի ուսուցչական և աշակերտական կագմը շնորհավորում են Ձեզ, Ձեր շնորհալի աշխատակիցներին՝ Սփյուռքի նախարարության հնգամյա հոբելյանի առթիվ:
Ձեր նախարարաթյան բովանդակալից, բազմիմաստ նախաձեռնումների շնորհիվ անասելի աշխուժացել, լցվել ու իմաստավորվել է սփյուռքահայերիս կյանքը: Դուք ոգևորում, թևավորում եք մեզ, մղում նորանոր նվաճումների:
Ուժ, եռանդ, նորանոր ստեղծագործական մտահղացումներ Ձեզ՝ սփյուռքի ու հայրենիքի հոգևոր միասնության, հոգու ընդհանրության ամրակայման ճանապարհին:
Հարգանքներով՝ Սեդա Գալոյան
Մոսկվայի Լազարյանների անվան թիվ 2042 դպրոցի տնօրեն