Սյուզի Կենտիկյանը պաշտպանել է տիտղոսը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/08/WITTERS-1087969.jpg)
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանանց թեթեւագույն քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը անցկացրել է հերթական մենամարտը՝պաշտպանելով տիտղոսը:
Գերմանիայի Համբուրգ քաղաքում կայացած 10 ռաունդանոց մենամարտում Գերմանիան ներկայացնող 28-ամյա մարզուհին միավորներով հաղթել է խորվաթ Նեւենա Միկուլիչին:
Կենտիկյանը 36-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում, որում կրել է նաեւ 2 պարտություն: Նա նախորդ մենամարտն անցկացրել էր 2015 թվականի հոկտեմբերի 4-ին՝ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթելով մեքսիկացի Սուսանա Կրուզ Պերեսին: