Սիրիայի Հալեպ քաղաքում կստեղծվի ևս չորս մարդասիրական միջանցք

Սիրիական Հալեպ քաղաքում, որտեղ մարդասիրական գործողություն է իրականացվում, բացվել է երեք միջանցք բնակչության և հանձնված գրոհայինների համար, կբացվի ևս չորս միջանցք:
Այդ մասին շաբաթ օրը լրագրողներին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի գեներալ-լեյտենանտ Սերգեյ Չվարկովը, Արցախպրեսի փոխանցմամբ՝ գրում է interfax.ru-ն:
Գեներալը նաև հայտարարել է, որ մոտ 70 գրոհային զենքը վայր է դրել Հալեպում մարդասիրական գործողության մեկնարկից հետո:
«Մարդասիրական գործողության մեկնարկից հետո անօրինական զինված խմբավորումների հսկողության տակ գտնվող թաղամասերից անցակետերով դուրս է եկել 169 խաղաղ բնակիչ, զենքը վայր է դրել 69 գրոհային, 59 հոգու տրամադրվել է բժշկական օգնություն»,- հայտնել է նա: