Տոլման հայկական ամենասիրված կերակուրն է

Sputnik Արմենիայի անցկացրած հարցախույզի արդյունքները ցույց են տվել, որ քվեարկածների մեծ մասը`70,2%-ը, հայկական խոհանոցի ճաշատեսակներից նախընտրում է տոլման։
Հարցումն անցկացվել է հուլիսի 14-ից 28-ն ընկած ժամանակահատվածում։ Հարցմանը մասնակցել է 450 մարդ։
«Տոլմա» բառը կապում են «տոլի» բառի հետ, ինչը նշանակում է «խաղողի տերև»։ Տոլմա պատրաստելու համար հարկավոր է մսի երեք տեսակ` խոզի, տավարի և մի փոքր ոչխարի միս։ Մսի խճողակը փաթաթում են խաղողի տերևների մեջ և եփում։ Հայաստանում տոլման ավանդաբար մատուցվում է մածուն-սխտորով։
Աղբյուրը՝ Sputnik Արմենիա