Հայ ըմբիշը եզրափակիչում հաղթեց ադրբեջանցի մրցակցին
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի թիմը նվաճել է մեկ ոսկե, երեք արծաթե, երկու բրոնզե մեդալ եւ թիմային հաշվարկում գրավել չորրորդ տեղը:
63 կգ քաշային Արման Անդրեասյանը եզրափակիչում 4:3 հաշվով հաղթել է ադրբեջանցի մրցակցին եւ նվաճել ոսկե մեդալ:
46 կգ քաշային Ռազմիկ Պապիկյանը, 54 կգ քաշային Արսեն Հարությունյանը եւ 58 կգ քաշային Վազգեն Թեւանյանը պարտվել են եզրափակիչում:
Հուլիսի 23-24-ին մրցագորգ դուրս կգան հունահռոմեական ոճի ըմբիշները: