ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի կունենա իսրայելահայ բանաստեղծուհի Անուշ Նագգաշյանի գրքի շնորհանդեսը

Հոկտեմբերի 16-ին՝ ժ. 15:00-ին, ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Խնկո-Ապոր գրադարանում տեղի կունենա իսրայելահայ բանաստեղծուհի Անուշ Նագգաշյանի «Ես հայ եմ» մանկական բանաստեղծությունների գրքի շնորհանդեսը (հասցեն` Տերյան փող. 42/1):

Ելույթներով հանդես կգան ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ, գրականագետ, բ.գ.թ. Սերժ Սրապիոնյանը, ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Մուրադյանը, ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ և Էջմիածնի Գևորգյան ճեմարանի դասախոս Նորայր Պողոսյանը:

Իր ստեղծագործությունների ասմունքով հանդես կգա Անուշ Նագգաշյանը:

Scroll Up