Ֆրանսիայում զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ կան. ԱԳՆ

Նիսում ահաբեկչության հետևանքով զոհվել է ՀՀ 2 քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ ձեռնպահ մնալով հրապարակել զոհվածի վերաբերյալ տվյալներ:

«Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է զոհվածի հարազատների հետ»,-ավելացրեց Բալայանը:

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան Ֆրանսիայի Ազգային տոնին նվիրված հրավառության ժամանակ, բեռնատար մեքենան մխրճվել էր տոնը նշող մարդկանց խմբի մեջ, ու վարորդը կրակահերթ էր արձակել նրանց ուղղությամբ: Ականատեսների վկայությամբ, բեռնատարի վարորդը միտումնավոր մեքենան վարել է ուղիղ մարդկանց մեջ՝ փորձելով վիրավորել որքան հնարավոր է շատ մարդու:

Վերջին տվյալներով ահաբեկչության հետևանքով զոհվել է 84 մարդ:

Scroll Up