Ճապոնահայ երգչուհի Ստեֆանի Թոփալյանի նվերը՝ Գյումրիին

Հուլիսի 8-ին ճապոնահայ երգչուհի, երգահան և դերասանուհի Ստեֆանի Թոփալյանը Ճապոնիայում կազմակերպել էր «Ներդաշնակության երեկոն» խորագրով համերգային ծրագիրը, որը մեծ հաջողություն է ունեցել: Երեկոյի հասույթը՝ 9185 եվրո, երգչուհին նվիրաբերելու է Գյումրիի թիվ 4 երաժշտական դպրոցին:

«Ես շատ վաղուց էի ծրագրել այս երեկոն և ուրախ եմ, որ վերջապես երազանքս իրականություն դարձավ: Շնորհակալություն բոլորին, ով աջակցել և իր լուման է ներդրել այս ծրագրի իրականացմանը: Այս երեկոյի հուշերը ես կփայփայեմ իմ ամբողջ կյանքի ընթացքում»,- «Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ երեկոյի ավարտին իր տպավորություններով է կիսվել Ստեֆանի Թոփալյանը:

Հավելենք, որ 2015թվականի մայիսին՝ որպես «Genealogy» խմբի անդամ, Ստեֆանի Թոփալյանը ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում, որը անցկացվել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում:

Ստեֆանիա Թոփալյան1Ստեֆանիա Թոփալյան2

Scroll Up