39 ազգությունների խաղացողներից հետո Հենրիխ Մխիթարյանն առաջին հայն է «Մանչեսթեր Յունայթեդում»
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/07/69242.jpg)
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մինչեւ Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունն ունեցել է 39 ազգությունների խաղացողներ, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանն առաջին հայն է թիմում, հայտնում է ակումբիկայքը:
Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխված 27-ամյա Մխիթարյանը նաեւ առաջին հայաստանցի ֆուտբոլիստն է, որը հանդես կգա Անգլիայի Պրեմյեր լիգայում:
«Մանչեսթեր Յունայթեդում» մինչեւ օրս ամենաշատը խաղացել են անգլիացիներ՝ 521 ֆուտբոլիստ: Այդ ցուցանիշով երկրորդը Շոտլանդիան է (121), իսկ եռյակը եզրափակում է Ուելսը (44):
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը 4 տարվա պայմանագիր է կնքել Անգլիայի 20-ակի չեմպիոնի հետ: Անգլիայի Պրեմյեր լիգայում հանդես կած առաջին հայ ֆուտբոլիստն Իրանի ազգային հավաքականի ավագ Անդրանիկ Թեյմուրյանն է, որը հանդես է եկել անգլիական «Բոլթոնում», «Ֆուլհեմում» ու «Բարնսլիում»: