Զամբիայից ժամանած հայ ուռուցքաբանը վիրահատություններ է կատարում Շուշիում

ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն ընդունել է Զամբիայից ժամանած վիրաբույժ-ուռուցքաբան, պրոֆեսոր Գրիգոր Երզնկացյանին, ՀՀ առողջապահության նախարարության արտաքին կապերի բաժնի պետ Հայկ Գրիգորյանին և Շուշիի շրջանային բուժմիավորման տնօրեն Վիգեն Խաչատրյանին:

ՂՀ առողջապահության նախարարության մամլո ծառայության փոխանցամամբ` ծանոթանալով պրոֆեսորի Արցախում մինչ այժմ կատարած աշխատանքներին և հետագա ծրագրերին, նախարարը ողջունել է նրա ազգանվեր նախաձեռնությունը:

Հանդիպման ժամանակ Կարինե Աթայանը փաստել է, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ԼՂՀ-ում ուռուցքաբանական ծառայության արդյունավետությունը կախված է ուռուցքային և նախաուռուցքային հիվանդությունների վաղ հայտնաբերման և բուժման գործընթացներից: Հանդիպման ավարտին Կ. Աթայանը շնորհակալություն է հայտնել Գրիգոր Երզնկացյանին համագործակցության և Արցախում իրականցրած մեծ աշխատանքների համար:

Scroll Up