Բասկետբոլ. Հայաստանը՝ Եվրոպայի փոքր երկրների չեմպիոն

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը դարձել է Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն:

Եզրափակչում Տիգրան Գյոկչյանի սաները 79:71 հաշվով հաղթել են մրցաշարի նախկին չեմպիոն Անդորրային: Քառորդներն ավարտվել են հետևյալ կերպ՝ 25:12, 18:21, 21:17, 15:21 հաշվով:

Հիշեցնենք, որ խմբային փուլում Հայաստանի հավաքականը 83:64 հաշվով հաղթել է Մոլդովային, 63:70 հաշվով պարտվել Անդորրային, 92:40 հաշվով պարտության մատնել ուելսցիներին:

Կիսաեզրափակչում հայ բասկետբոլիստները 74:60 հաշվով առավելության էին հասել իռլանդացիների նկատմամբ:

Scroll Up