Պուտինը եւ Օլանդը քննարկել են ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցերը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/07/putin-oland.png)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի ղեկավար Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Պուտինն Օլանդին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ղեկավարի, տեղեկացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի, հանդիպման արդյունքների մասին։ Դրա հետ մեկտեղ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի առաջնորդները հույս են հայտնել, որ հանդիպման ժամանակ ձեռք բերված արդյունքները կնպաստեն խաղաղ գործընթացի առաջընթացին: Պուտինն ու Օլանդը պայմանավորվել են շարունակել ակտիվ համատեղ աշխատանքը Մինսկի խմբի ձեւաչափում։
Մինչ այդ կայացել էր Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարների հանդիպում, որից հետո վերջինս պատրաստակամություն էր հայտնել Ալիեւ-Սարգսյան հանդիպում կազմակերպել Փարիզում։