Սիդնեյում կցուցադրվի Հայոց ցեղասպանության մասին առաջին ավստրալական ֆիլմը

Հայոց ցեղասպանության մասին առաջին ավստրալական ֆիլմը՝ «Ցեղասպանության երեխաները», ցուցադրվելու է հուլիսի 31-ին Ռայդի կինոթատրոններում:

«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ 62 րոպեանոց վավերագրական ֆիլմը արտադրվել է Ավստրալիայի Հայ դատի աջակցությամբ, որը պատմում է հայ երեխաների տանջանքների մասին, ովքեր գոյատևել են 1915թ. Օսմանյան Կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանության ժամանակ:

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի հետ կապված՝ Ավստրալիայում հատուկ ուշադրության կենտրոնում են ավստրալական հղումները՝ Հայոց ցեղասպանությանն առնչվող «Ցեղասպանության երեխաները» ֆիլմին, որտեղ արձանագրված են 1980-ական թվականների փաստեր, որոնք կօգնեն հասկանալ ողբերգության դաժանությունը:

Scroll Up