Արտգործնախարարն ընդունեց «Գերմանիա-Հարավային Կովկաս» խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարին
Հոկտեմբերի 10-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց «Գերմանիա-Հարավային Կովկաս» խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Վոլֆգանգ Բյորնզենին:
Նախարար Նալբադյանը` մեծապես կարևորելով Գերմանիայի հետ տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումն ու ընդլայնումը, գոհունակություն հայտնեց Հայաստանի և Գերմանիայի միջև հաստատված բարձր մակարդակի քաղաքական երկխոսության կապակցությամբ, հատկապես կարևորեց երկու երկրների խորհրդարանների միջև առկա սերտ համագործակցությունը՝ օրենսդիր մարմինների ղեկավարների փոխայցելությունները և միջխորհրդարանական բարեկամության խմբերի շփումները։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց Բյորնզենի գործունեությունը՝ որպես «Գերմանիա-Հարավային Կովկաս» խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարին և Լեռնային Ղարաբաղ կատարած նրա այցելությունը:
Տեղի ունեցավ մտքերի հանգամանալից փոխանակում հայ-գերմանական հարաբերությունների հետագա զարգացման, Հայաստան-ԵՄ համագործակցության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: Այս մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից: