Բրազիլիայի «Հայ ֆիդայիներ» ֆուտբոլային ակումբը դուրս է եկել եզրափակիչ

Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքի «Հայ ֆիդայիներ» ֆուտբոլային ակումբը, որը խաղում է Բրազիլիայի առաջնության առաջին խմբում, դուրս է եկել եզրափակիչ:

«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ հունիսի 29-ին կայանալիք եզրափակիչ առաջին խաղում «Հայ ֆիդայիներ» ֆուտբոլային ակումբը, որի կազմում ընդգրկված են ինչպես հայ, այնպես էլ բրազիլացի ֆուտբոլիստներ, մրցելու է «Կորինտիաս» թիմի հետ: Եզրափակիչ երկրորդ հանդիպումը կայանալու է հուլիսի 7-ին:

Խաղը Երևանի ժամանակով կայանալու է հունիսի 29-ի լույս 30-ի գիշերը՝ ժամը 03:00-ին: Ուղիղ հեռարձակմամբ խաղին կարող եք հետևել այստեղ:

Հավելենք, որ «Հայ ֆիդայիներ» ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1985 թվականի մարտի 15-ին, իսկ 2010 թվականի մարտին ճանաչվել է որպես պրոֆեսիոնալ թիմ:

Scroll Up