Պրազիլիոյ «Հայ Ֆիտայիներ» Ֆութպոլային Ակումբը Դուրս Եկած Է Եզրափակիչ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/06/13524196_10209560453789867_191130023_o.jpg)
Պրազիլիոյ Սան Փաուլօ քաղաքի «Հայ ֆիտայիներ» ֆութպոլային ակումբը, որ կը խաղայ Պրազիլիոյ առաջնութեան առաջին խումբին մէջ, դուրս եկած է եզրափակիչ:
«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ` Յունիս 29-ին կայանալիք եզրափակիչ առաջին խաղին «Հայ ֆիտայիներ» ֆութպոլային ակումբը, որուն կազմին մէջ ընդգրկուած են ինչպէս հայ, այնպէս ալ պրազիլացի ֆութպոլիստներ, պիտի մրցի «Քորինթիաս» խումբին հետ: Եզրափակիչ երկրորդ հանդիպումը պիտի կայանայ Յուլիս 7-ին:
Խաղը Երեւանի ժամանակով տեղի պիտի ունենայ Յունիս 29-ի լոյս 30-ի գիշերը` ժամը 03:00-ին: Ուղիղ հեռարձակմամբ խաղին կրնաք հետեւիլ այստեղ:
Աւելցնենք, որ «Հայ ֆիտայիներ» ֆութպոլային ակումբը հիմնադրուած է 1985 թուականի Մարտ 15-ին, իսկ 2010 թուականի Մարտին ճանչցուած է որպէս մասնագիտական խումբ: