Հռոմի պապի հետ Մերձավոր Արևելքի խաղաղության համար «աղոթող» երիտասարդները. Աղոթք առ Եգիպտոս

Հունիսի 25-ին Հանրապետության հրապարակում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի էկումենիկ արարողությանը կմասնակցեն Եգիպոսում ծնված, սակայն վերջին տարիներին Հայաստան տեղափոխված՝ Վալենտինա և Հակոբ Մազլումյանները, որոնք իրենց ծննդավայրից բերված մեկ բուռ հողով մասնակիցը կդառնան ալեկոծյալ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար Հռոմի Պապի հնչեցրած աղոթքին:

Ներկայացնում ենք եգիպտոսահայ երիտասարդների մասին «Հայերն այսօրի» փոքրիկ անդրադարձը:

Վալենտինա և Հակոբ Մազլումյանները երկվորյակներ են: Ծնվել և մեծացել են Եգիպտոսում:

Եգիպտոսում հմտանալով գրաֆիկական դիզայների մասնագիտության մեջ՝ Վալենտինան երեք տարի առաջ Հայաստան է վերադարձել, որպեսզի Մայր Հայրենիքում գործունեություն ծավալի: Այժմ Վալենտինան սովորում է Հենրիկ Իգիթխանյանի անվան Գեղագիտական դաստիարակության կենտրոնում:

Հակոբը երաժիշտ է: Հինգ տարի առաջ է վերադարձել Հայաստան:

Վալետնինան և Հակոբն իրենց Հայաստանում շատ լավ են զգում, ընկերական շրջապատ են ստեղծել, որոնց հետ պարբերաբար շրջայցեր են կատարում Հայաստանի տեսարժան վայրերում` վայելելով չքնաղ բնությունն ու մաքուր օդը:
«Հանրապետության հրապարակում Հռոմի պապի հետ հանդիպման արարողությանը մասնակցելու ուրախությունը և հուզմունքը աննկարագրելի է, մեր հոգու ապրումները խոսքերով չենք կարող նկարագրել, անհամբեր սպասում ենք այդ պահին: Հպարտ ենք, որ եգիպտահայ համայնքը ներկայացնելու պատիվը հենց մեզ է վստահվել:

Լիահույս ենք` այս այցելությամբ խաղաղություն կհաստատի Մերձավոր Արևելքի երկրներում»,-«Հայերն այսօրի» հետ զրույցում ասացին Վալենտինա և Հակոբ Մազլումյանները:

Հավելենք, որ Վալենտինայի և Հակոբի նախնիները Արևմտյան Հայաստանի Սամսոն քաղաքից են սերում:

Scroll Up