Հայրենի հողի վրա ոտք դնելուց երեք ժամ հետո Հասմիկ Պապյանն արժանացավ Պապին հանդիպելու երջանկությանը

Հայ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն ու կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը հանդիպել ու զրուցել են Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ: Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրառում է կատարել երգչուհին ու տեղադրել լուսանկար:
«Աննկարագրելի զգացողություն է, երբ հայրենի հողի վրա ոտք դնելուց երեք ժամ հետո արժանանում ես այսօրինակ երջանկության: Աղոթքներդ առ Աստված, ի խաղաղություն և բարօրություն իմ տառապած ժողովրդի, մեծ մարդ և իրական քրիստոնյա»,-ըստ <Հայերն այսօր>-ի` գրել է Հասմիկ Պապյանը: